Ֆինանսների և հաշվապահական հաշվառման աութսորսինգի համաշխարհային շուկան մինչև 2026 թվականը կհասնի 53,4 միլիարդ ԱՄՆ դոլարի համաձայն ReportLinker-ի հրապարակած տվյալների։ Հաշվապահական հաշվառման աութսորսինգի ծառայությունը կարևոր գործառույթ է ընդհանուր ֆինանսական և հաշվապահական շուկայում: Այս գործընթացի կարևորությունը գնալով աճում է ընկերությունների կողմից, ինչը մղում է հաշվապահական հաշվառում վարող ընկերություններին էլ ավելի ամրապնդել իրենց դիրքերը՝ բարելավելով իրենց փորձը։
Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը բիզնես գործընթացների աութսորսինգի համաշխարհային շուկան կհասնի 525 միլիարդ դոլարի (Grandview Research), ընդ որում՝ ֆինանսական ծառայությունների, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտները կլինեն այդ աճի ամենամեծ շարժիչ ուժը: Ֆինանսական ծառայությունների աութսորսինգը Պրոֆիքս Քոնսալթինգի մասնագետներին վստահելով՝ կարող եք երաշխավորել ֆինանսական գործունեության արդյունավետ կազմակերպումը։
Ի՞նչ է հաշվապահական հաշվառումը
Հաշվապահական հաշվառումը գրեթե ցանկացած բիզնեսի հիմնական գործառույթներից մեկն է: Այն կարող է կարգավորվել հաշվապահի կամ ֆինանսական ստորաբաժանումների կողմից այն ընկերություններում, որոնք ունեն տասնյակ աշխատակիցներ: Հաշվապահական հաշվառման տարբեր հոսքերի կողմից ստեղծված հաշվետվությունները, ինչպիսիք են ծախսերի հաշվառումը և կառավարչական հաշվառումը, անգնահատելի են՝ օգնելու ղեկավարությանը տեղեկացված բիզնես որոշումներ կայացնել:
Հաշվապահական հաշվառումը բիզնեսի հետ կապված ֆինանսական գործարքների գրանցման, վերլուծության և զեկուցման գործընթացն է վերահսկող, կարգավորող և հարկային մարմիններին: Հաշվապահական հաշվառման մեջ օգտագործվող ֆինանսական հաշվետվությունները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված ֆինանսական գործարքների (ընկերության գործառնությունները, ֆինանսական վիճակը և դրամական միջոցների հոսքերը) համառոտ ամփոփումն են։
Անկախ բիզնեսի չափից, հաշվապահական հաշվառումն անհրաժեշտ գործառույթ է որոշումների կայացման, ծախսերի պլանավորման և տնտեսական կատարողականի չափման համար:
Բիզնեսի համար հաշվապահական հաշվառման երկու կարևոր տեսակներ են կառավարչական հաշվառումը և ֆինանսական հաշվառումը: Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար։ Կառավարչական հաշվառումն օգնում է բիզնես որոշումներ կայացնելիս։ Ֆինանսական հաշվառման հաշիվները ստորաբաժանվում են հաշվեկշռային հաշիվների և գործունեության արդյունքները հաշվառող հաշիվների։ Գործունեության արդյունքները արտացոլող հաշիվներն են կազմակերպության եկամուտներն ու ծախսերը։ Ռազմավարական որոշումների կայացման հարցում երկու տեսակներից եկող տեղեկատվությունն էլ կարևոր է, ուստի պետք է ճիշտ ընտրել խորհրդատվական ընկերություն։
Ինչու՞ է կարևոր հաշվապահական հաշվառումը
Հաշվապահությունը առանցքային դեր է խաղում ընկերության ռազմավարական պլանավորման, աճի և համապատասխանության պահանջների մեջ՝ ներկայացնելով մի շարք կարևորություններ։
Աճի գրավական Հաշվապահական հաշվառում վարելն առանցքային է ընկերության աճի համար: Առանց բիզնեսի գործունեության մասին պատկերացումների, ընկերության համար անհնար է կանխատեսումների միջոցով խելացի ֆինանսական որոշումներ կայացնել: Առանց հաշվապահական հաշվառման և կառավարչական հաշվառման, ընկերությունը չէր կարողանա ճշգրիտ կառավարել ապրանքատեսականին՝ վերլուծելով շահութաբեր և վնասաբեր ապրանքները։ Ֆինանսավորման աղբյուր Արտաքին ներդրողները ցանկանում են վստահ լինել, որ գիտեն, թե ինչում են ներդրումներ անում: Նախքան մասնավոր ֆինանսավորումը, ներդրողները սովորաբար պահանջում են ֆինանսական հաշվետվություններ (հաճախ աուդիտի ենթարկված)՝ գնահատելու ընկերության ընդհանուր առողջությունը: Նույն կանոնները վերաբերում են պարտքի ֆինանսավորմանը: Բանկերը և այլ վարկային հաստատությունները հաճախ պահանջում են ֆինանսական հաշվետվություններ՝ հաշվապահական հաշվառման կանոններին համապատասխան՝ որպես վարկ տրամադրելու տեղաբաշխման և վերանայման գործընթացի մաս: Ֆինանսական պատկեր Հաշվապահական հաշվառումը արտացոլում է բիզնես գործառնությունների արդյունքները, ինչպես նաև փոքր բիզնեսի կամ կորպորացիայի ֆինանսական վիճակը: Այլ կերպ ասած,այն օգնում է հասկանալ և հետևել ծախսերին, համախառն մարժային և ընկերության պարտավորություններին՝ համեմատելով ընթացիկ տվյալները նախորդ հաշվապահական գրառումների հետ: Բյուջետավորում և կանխատեսում Բյուջետավորումը և ապագա կանխատեսումները ամենաառաջնային դերերից են բիզնես գործունեությունը հաջողելու համար։ Դրանք հիմնված են ֆինանսական հիմնավոր տվյալների վրա և միտված են ֆինանսական նպատակների իրագործմանը։
Հաշվապահական հաշվառումից ստացված տեղեկատվությունը մանրամասն նկարագրում է բիզնեսի ֆինանսական առողջությունը և կայունությունը: Այս տեղեկատվության հիման վրա ստեղծված ֆինանսական հաշվետվությունները կարող են առաջ մղել ընկերության ռազմավարությունը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Ուստի բիզնեսի համար շատ կարևոր է վարել հաշվապահական հաշվառում փորձառու մասնագետների հետ։
Հաշվապահական հաշվառում վարելու առավելությունները
Հաշվապահական հաշվառումը էական դեր է խաղում ցանկացած ընկերության հաջողության մեջ, անկախ ընկերության չափի: Հաշվապահությունը բիզնեսին տալիս է գործնական տեղեկատվություն ժամանակին բոլոր գործարքների վերաբերյալ։ Առանց պատշաճ հաշվապահական տեղեկատվության, սխալ որոշում կկայացվի, որը կխաթարի ամբողջ բիզնեսը:
Ռազմավարական որոշումներ կայացնելիս հաշվապահական հաշվառման 4 հիմնական առավելությունները թվարկված են ստոորև՝
1. Համակարգված գրառումների համակարգ
Հաշվապահական հաշվառումն օգտագործվում է հաշվապահական հաշվառման գրքերում ամբողջական և համակարգված կերպով բիզնես գործարքները գրանցելու համար, որոնք հետագայում կօգտագործվեն ռազմավարական որոշումներ կայացնելիս։
2. Հուսալիություն
Բիզնեսի սեփականատերերն ապավինում են հաշվապահական տեղեկատվությանը, որը նրանք այնուհետև ներկայացնում են ներդրողներին և այլ շահառուներին: Շատ ձեռնարկություններ ունեն իրենց ներքին վերահսկողությունը՝ համապատասխան ընթացակարգերով և քաղաքականությամբ՝ թվերը հուսալի դարձնելու համար: Սխալները սովորական բնույթ են կրում հաշվապահական հաշվառման մեջ, սակայն պատշաճ ստուգումների դեպքում սխալները հայտնաբերվում և ուղղվում են մինչև ֆինանսական տեղեկատվության հրապարակումը:
3. Արդյունավետ կառավարում
Բիզնես գործարքների ճիշտ հաշվառումը նպաստում է արդյունավետ կառավարմանը: Այն նաև օգնում է ղեկավարությանը գնահատել բիզնեսի կատարողականը վաճառքի առումով և ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ հաղթահարելու այն թերությունները, որոնք վատ են ազդում բիզնեսի վրա:
4. Կազմակերպում
Հաշվապահական հաշվառման ամենակարևոր առավելությունն այն է, որ այն մշակում է շատ բարդ տվյալներ, սակայն հեշտ և հասկանալի ձևով։ Հաշվապահական հաշվառումը շատ մեծ ծավալի տվյալներ է մշակում և դրանք ներկայացնում է բարձրագույն ղեկավարությանը պարզ հաշվետվություններով, որպեսզի դրանցից հեշտությամբ հնարավոր լինի պատկերացում կազմել անհրաժեշտ գործարքների համար։:
Պրոֆիքս Քոնսալթինգի մասնագետները կօգնեն Ձեզ արդյունավետորեն գրանցել, մշակել, կառավարել և ներկայացնել բարդ հաշվապահական տեղեկատվությունը մատչելի ձևով։
Հաշվապահական հաշվառման աութսորսինգի առավելությունները
1. Ծախսային արդյունավետություն
Ձեր հաշվապահական հաշվառման աութսորսինգը սովորաբար ավելի քիչ ծախսատար է, քան սեփական աշխատողն ունենալը: Այն խնայում է Ձեզ խնայել գումար և ժամանակ՝ ազատելով աշխատավարձի հարկերից, աշխատավարձից, ապահովագրությունից, նպաստներից, արձակուրդից և այլն։
2․ Առաջատար ծրագրակազմ
Ստանդարտ ծրագրաշարի միջոցով կարող եք կարգավորել Ձեր հիմնական ֆինանսական խնդիրները, բայց արդի ծրագրաշարերն ընձեռում են առավել լայն հնարավորություններ։
3․ Հաշվապահական անձնակազմ
Աուրսորսինգի պարագայում հնարավորություն է ստեղծվում լսել միասնական կարծիք՝ ձևավորված փորձառու, բանիմաց մասնագետների կողմից, ովքեր գործում են ֆինանսների և հաշվապահական հաշվառման ոլորտում։ Նրանք կարող են օգնել Ձեզ ավելի լավ հասկանալ ֆինանսները, տրամադրել առաջնորդություն և կարգավորել բարդ իրավիճակներն ու խնդիրները:
4. Վստահելի տվյալների հասանելիություն
Լավ ֆինանսական տվյալները պետք է լինեն Ձեր բիզնես որոշումների հիմքը: Երբ ձեր հաշվապահական հաշվառումը իրականացնելիս մուտք եք ստանում հզոր ծրագրակազմ, կարող եք հավաքել Ձեզ հետաքրքրող տվյալները և դրա շուրջ կազմել հաշվետվություններ:Այսպիսով, հաշվապահական հաշվառման աութսորսինգի ժամանակ հնարավորություն կունենաք ստանալ կոնկրետ հարցերի պատասխանները ։
5.Վերահսկողության բարձրացում և խարդախության նվազեցում
Եթե բիզնեսի հաշվապահական գործառույթների մեծ մասը գտնվում է մեկ կամ երկու հոգու ձեռքում, խարդախության ռիսկը մեծ է: Ձեր հաշվապահական հաշվառումը երրորդ կողմ տեղափոխելը նվազեցնում է այս ռիսկը և թույլ է տալիս ավելի լավ ներքին վերահսկողություն իրականացնել:
Հաշվապահական հաշվառման աութսորսինգը կարող է բարդ գործընթաց թվալ, սակայն պատկերն անմիջապես փոխվում է ճիշտ գործընկերոջ ընտրության պարագայում։
Ձեր բիզնես պլանները կարող են դառնալ ավելի ռազմավարական և արդյունավետ, և դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ հաջողության ճանապարհը հիմնված է ֆինանսական ճշգրտության վրա և ապահովված է լավագույն մասնագետների կողմից:
ความคิดเห็น