top of page
Website-33.png

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մաքսայինի հետ կապված բոլոր փաստաթղթերն ու ընթացակարգերը համաձայն մաքսային օրենսգրքի կանցկացվեն բազմաոլորտ փորձ ունեցող մեր պրոֆեսիոնալ թիմի կողմից:

Website-34.png

ՄԱՔՍԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պրոֆիքս Քոնսալթինգը մատուցում է մաքսային ծառայություններ՝ ազդելով բիզնեսի լայն շրջանակի շահերի վրա։ Մեր ընկերությունը հստակ տիրապետում է ՀՀ մաքսային ծառայության աշխատանքին և օրենքներին՝ տրամադրելով ծառայություններ, որոնք ուղղված են ուղղակիորեն աջակցելուն հաճախորդներին գոյություն ունեցող մաքսային վճարների գործնական կիրառման հարցում։ 

 

Մենք մշտապես պատրաստ ենք տալ Ձեր կողմից բարձրացված հարցերի օրենսդրական պարզաբանումները կապված մաքսային ծառայությունների տարբեր բնագավառների հետ, ինչպիսիք են՝ մաքսային և այլ վճարների գանձումն ու հաշվանցումը, մաքսային հայտարարագրում իրականցնելու կարգը, ապրանքների ծագումն ու դասակարգումը։

 

Մենք շարունակաբար վերանայում ենք ՀՀ մաքսային օրենսգիրքը՝ գործող օրենքներին և կանոնակարգերին համապատասխանելու համար:

  • Ապրանքների նախնական, ժամանակավոր մաքսային հայտարարագրում,

  • Մաքսատուրքերի նախնական հաշվարկների իրականացում և՛ ներմուծվող, և՛ արտահանվող ապրանքների նկատմամբ, 

  • Մաքսային վիճակագրություն ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառոման վերաբերյալ,

  • Մաքսային օրենսդրության դրույթների կիրառում ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված,

  • Մաքսային վճարների գանձման, հաշվանցման ու վերադարձի հետ կարգավորումներ,

  • Մաքսային գործի կազմակերպման հետ կապված տեղեկատվություն,

  • Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացում,

  • Արդյունավետ, ժամանակին և ճշգրիտ մաքսային սպասարկում։

Կայուն աճ

Ունենալով ավելի քան 300 բազմապրոֆիլ հաճախորդներ, մեր մասնագետները զինված են փորձառությամբ, ինչը հանգեցնում է ֆինանսական կատարողականության բարձրացմանը և բիզնեսի կայուն աճին

Website-20_edited.png

Ռիսկերից խուսափում

Մենք լիովին պատասխանատու ենք մեր գործողությունների համար: Պրոֆիքս Քոնսալթինգը կիսում է Ձեր ֆինանսական ռիսկերը՝ կատարելով Ձեր ֆինանսական կառավարումը

Website-21_edited.png

Թափանցիկ գործելաոճ

Մեր մասնագետները մշտապես պատրաստ են մանրամասնելու իրենց գործելաոճը և տրամադրելու Ձեզ հուզող ֆինանսական հարցերի պատասխանները մանրակրկիտ և հեշտ հասանելի ձևով

Website-22_edited.png
  • Քանի՞ հարկման ռեժիմ կա
    ՀՀ–ում գործում են երկու հարկման համակարգեր՝ ընդհանուր և հատուկ, իր հերթին հատուկ հարկման համակարգում առկա են երկու հարկման դաշտեր՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերը:
  • Արդյո՞ք կան գործունեության տեսակի սահմանափակումներ հատուկ հարկային ռեժիմներում
    Հարկման հատուկ համակարգերում՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերում առկա են գործունեության տեսակի սահմանափակումներ և արտոնություններ, օրինակ՝ արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ընկերությունները չեն կարող գործել շրջանառության հարկի հարկման դաշտում, իսկ հանրային սննդի գործունեությամբ զբաղվողները կարող են գործել տվյալ համակարգում առանց հաշվի առնելու այլ սահմանափակումները: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում չեն կարող գործունեություն իրականացնել նշվածները, սակայն չսահմանափակվելով միայն դրանցով՝ խորհրդատվական, մարքեթինգային, թարգմանչական, դիզայներական ծառայություն մատուցողները:
  • Ի՞նչ ծրագրերով են գրանցվում կազմակերպության գործառնությունները
    Կազմակերպության իրականացված գործառնությունները գրանցվում են ՀՀՄՍ հիման վրա յուրաքանչյուր, իսկ հաշվապահական հաշվառում վարելու համակարգչային ծրագիրը համարվում է օրենսդրության պահանջներին բավարարող, եթե հնարավոր է իրականացնել կրկնակի գրանցում, հնարավոր է վարել անալիտիկ և սինթետիկ հաշվառում, հնարավոր է դրա միջոցով կազմել ֆինանսական հաշվետվություններ (ՀՀ կառավարության N 820-Ն որոշում առ 01.08.2013թ.)
  • Ինչպե՞ս է ձևավորվում հաշվապահական ծառայության արժեքը
    Հաշվապահական ծառայության արժեքը որոշվում է 3 գործոնից կախված, դրանք են՝ տարեկան շրջանառություն, աշխատողների քանակ, գործառնությունների քանակ։
bottom of page