ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պրոֆիքս Քոնսալթինգի հաշվապահական խորհրդատուները ապահովում են Ձեր բիզնեսի ֆինանսական առողջությունը՝ մատուցելով ճշգրիտ հաշվապահական հաշվառում և ժամանակին կատարվող ֆինանսական հաշվետվություններ։ Մեր հաճախորդները ստանում են անհատական մոտեցում և ժամանակին տեղեկացվում են ընթացիկ օրենսդրական փոփոխությունների մասին:
Պրոֆիքս Քոնսալթինգի կողմից տրամադրված հաշվապահական հաշվառման կարևոր մասը յուրաքանչյուր հաճախորդի տվյալների գաղտնիության ապահովումն է: :
Մեր հաշվապահական թիմի մասնագետներն ունեն ավելի քան 5 տարվա փորձ տարբեր ոլորտներում, այնպես որ, Դուք կստանաք որակյալ հաշվապահական հաշվառում և ճշգրիտ ֆինանսական հաշվետվություններ: Պրոֆիքս Քոնսալթինգը պատրաստ է առաջարկել նորարարական գաղափարներ և ռազմավարություններ ' Ձեր բիզնեսի եզակի խնդիրները լուծելու համար:
-
Հաշվապահական հաշվառում և կառավարում,
-
Հաշվապահական հաշվառման համակարգի նախագծում,
-
Տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
-
Եկամուտների և ծախսերի ճշգրիտ կառավարում` համաձայն հաշվային պլանի,
-
Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
-
Հաշիվ-ապրանքագրերի կազմում,
-
Հաշվապահական ձևակերպումների ներդրում,
-
Պահեստների միջև ապրանքների տեղափոխման փաստաթղթաշրջանառություն,
-
Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների պլանավորում, հաշվառում և վճարում,
-
Այլ հաշվապահական ծառայություններ։
Կայուն աճ
Ունենալով ավելի քան 300 բազմապրոֆիլ հաճախորդներ, մեր մասնագետները զինված են փորձառությամբ, ինչը հանգեցնում է ֆինանսական կատարողականության բարձրացմանը և բիզնեսի կայուն աճին
Ռիսկերից խուսափում
Մենք լիովին պատասխանատու ենք մեր գործողությունների համար: Պրոֆիքս Քոնսալթինգը կիսում է Ձեր ֆինանսական ռիսկերը՝ կատարելով Ձեր ֆինանսական կառավարումը
Թափանցիկ գործելաոճ
Մեր մասնագետները մշտապես պատրաստ են մանրամասնելու իրենց գործելաոճը և տրամադրելու Ձեզ հուզող ֆինանսական հարցերի պատասխանները մանրակրկիտ և հեշտ հասանելի ձևով
-
Քանի՞ հարկման ռեժիմ կաՀՀ–ում գործում են երկու հարկման համակարգեր՝ ընդհանուր և հատուկ, իր հերթին հատուկ հարկման համակարգում առկա են երկու հարկման դաշտեր՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերը:
-
Արդյո՞ք կան գործունեության տեսակի սահմանափակումներ հատուկ հարկային ռեժիմներումՀարկման հատուկ համակարգերում՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերում առկա են գործունեության տեսակի սահմանափակումներ և արտոնություններ, օրինակ՝ արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ընկերությունները չեն կարող գործել շրջանառության հարկի հարկման դաշտում, իսկ հանրային սննդի գործունեությամբ զբաղվողները կարող են գործել տվյալ համակարգում առանց հաշվի առնելու այլ սահմանափակումները: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում չեն կարող գործունեություն իրականացնել նշվածները, սակայն չսահմանափակվելով միայն դրանցով՝ խորհրդատվական, մարքեթինգային, թարգմանչական, դիզայներական ծառայություն մատուցողները:
-
Ի՞նչ ծրագրերով են գրանցվում կազմակերպության գործառնություններըԿազմակերպության իրականացված գործառնությունները գրանցվում են ՀՀՄՍ հիման վրա յուրաքանչյուր, իսկ հաշվապահական հաշվառում վարելու համակարգչային ծրագիրը համարվում է օրենսդրության պահանջներին բավարարող, եթե հնարավոր է իրականացնել կրկնակի գրանցում, հնարավոր է վարել անալիտիկ և սինթետիկ հաշվառում, հնարավոր է դրա միջոցով կազմել ֆինանսական հաշվետվություններ (ՀՀ կառավարության N 820-Ն որոշում առ 01.08.2013թ.)
-
Ինչպե՞ս է ձևավորվում հաշվապահական ծառայության արժեքըՀաշվապահական ծառայության արժեքը որոշվում է 3 գործոնից կախված, դրանք են՝ տարեկան շրջանառություն, աշխատողների քանակ, գործառնությունների քանակ։