ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր բիզնես խորհրդատվական ծառայությունները կառուցված են, որպեսզի լուծեն ընկերության վերջնական բիզնես կարիքները՝ թույլ տալով հաճախորդներին բարելավել կատարողականությունը և հասնել շարունակական աճի: Համատեղելով ֆինանսական, իրավաբանական և մարքեթինգային ուղղություններում մասնագետների տեղական և միջազգային բազմամյա փորձը Պրոֆիքսը վստահաբար կօգնի Ձեզ գրանցել աճ։
Մեր բիզնես խորհրդատուները կօգնեն Ձեզ հարմարվել այսօրվա շուկայի դինամիկային և շարունակել մրցակցել՝ կանխատեսելով հնարավոր մարտահրավերները և կառուցելով հստակ ռազմավարական պլան։ Մեր ծառայությունները հիմնված են մասնագիտական որակի, միջազգային ստանդարտների, հաճախորդներին ցուցաբերվող անհատական մոտեցման վրա:
-
Բիզնես գործընթացների արդյունավետության գնահատում,
-
Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
-
Բիզնես իրավունքի խորհրդատվություն,
-
Բիզնես պլանավորում,
-
Ռազմավարական պլանավորում,
-
Բիզնեսում առկա խնդիրների վերհանում,
-
Արտաքին և ներքին շուկայի հետազոտություն,
-
Մրցակցային վերլուծություն և առավելությունների սահմանում,
-
Ռազմավարական պլանի մշակում և մոնիտորինգ,
-
Կազմակերպության առաջ դրված նպատակներին հասնելու ուղիների սահմանում,
-
Գործողության պլանի մշակում և իրագործում՝ ուղղված ընկերության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրականացմանը,
-
Ընկերության գործունեության օպտիմալացում,
-
Վերահսկում և բացերի վերանայում։
Կայուն աճ
Ունենալով ավելի քան 300 բազմապրոֆիլ հաճախորդներ, մեր մասնագետները զինված են փորձառությամբ, ինչը հանգեցնում է ֆինանսական կատարողականության բարձրացմանը և բիզնեսի կայուն աճին
Ռիսկերից խուսափում
Մենք լիովին պատասխանատու ենք մեր գործողությունների համար: Պրոֆիքս Քոնսալթինգը կիսում է Ձեր ֆինանսական ռիսկերը՝ կատարելով Ձեր ֆինանսական կառավարումը
Թափանցիկ գործելաոճ
Մեր մասնագետները մշտապես պատրաստ են մանրամասնելու իրենց գործելաոճը և տրամադրելու Ձեզ հուզող ֆինանսական հարցերի պատասխանները մանրակրկիտ և հեշտ հասանելի ձևով
-
Քանի՞ հարկման ռեժիմ կաՀՀ–ում գործում են երկու հարկման համակարգեր՝ ընդհանուր և հատուկ, իր հերթին հատուկ հարկման համակարգում առկա են երկու հարկման դաշտեր՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերը:
-
Արդյո՞ք կան գործունեության տեսակի սահմանափակումներ հատուկ հարկային ռեժիմներումՀարկման հատուկ համակարգերում՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերում առկա են գործունեության տեսակի սահմանափակումներ և արտոնություններ, օրինակ՝ արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ընկերությունները չեն կարող գործել շրջանառության հարկի հարկման դաշտում, իսկ հանրային սննդի գործունեությամբ զբաղվողները կարող են գործել տվյալ համակարգում առանց հաշվի առնելու այլ սահմանափակումները: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում չեն կարող գործունեություն իրականացնել նշվածները, սակայն չսահմանափակվելով միայն դրանցով՝ խորհրդատվական, մարքեթինգային, թարգմանչական, դիզայներական ծառայություն մատուցողները:
-
Ի՞նչ ծրագրերով են գրանցվում կազմակերպության գործառնություններըԿազմակերպության իրականացված գործառնությունները գրանցվում են ՀՀՄՍ հիման վրա յուրաքանչյուր, իսկ հաշվապահական հաշվառում վարելու համակարգչային ծրագիրը համարվում է օրենսդրության պահանջներին բավարարող, եթե հնարավոր է իրականացնել կրկնակի գրանցում, հնարավոր է վարել անալիտիկ և սինթետիկ հաշվառում, հնարավոր է դրա միջոցով կազմել ֆինանսական հաշվետվություններ (ՀՀ կառավարության N 820-Ն որոշում առ 01.08.2013թ.)
-
Ինչպե՞ս է ձևավորվում հաշվապահական ծառայության արժեքըՀաշվապահական ծառայության արժեքը որոշվում է 3 գործոնից կախված, դրանք են՝ տարեկան շրջանառություն, աշխատողների քանակ, գործառնությունների քանակ։