ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պրոֆիքս Քոնսալթինգը իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է հարկային պլանավորման և օպտիմալացման հաշվապահական ծառայություններ։
Մեր գործունեության նպատակն է նվազեցնել հարկային պարտավորությունները և հնարավորինս օպտիմալ օգտագործել հարկային զեղչերը և արտոնությունները: Մեր մասնագետները պատասխանատու են հարկային պլանավորման պատշաճ կազմակերպման և ապահովման համար:
Մեր ծառայություններն ուղղված են հարկատուի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի բոլոր միջոցների կիրառմամբ հարկային պարտավորություններն առավելագույն չափով կրճատելուն։
-
Կարճաժամկետ և երկարաժամկետ հարկային պլանավորում,
-
Հարկային ռիսկերի գնահատում,
-
Ծառայություններ տարբեր հարկատեսաների գծով,
-
Ընկերության ֆինանսական հոսքերի կառավարում,
-
Ծախսերի և եկամուտների հաշվեգրում,
-
Հարկերի համալիր ուսումնասիրություն,
-
Կանխիկ և անկանխիկ գործարքների ձևակարպումներ,
-
Հարկերի հաշվարկում, հարկային հաշվետվությունների պատրաստում և ճշգրտում,
-
Հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության,
-
Ընկերության ֆինանսական հաշվետվությունների ժամանակին և պատշաճ կազմում,
-
Դրամական հոսքերի և գործառնական ծախսերի վերահսկում,
-
Հարկային հսկողություն, հարկային բեռի գնահատում,
-
Հարկային պլանավորում,
-
Առանձին հարկատեսակների գծով պարզաբանումներ,
-
Առանձին գործարքների գծով հարկային հետևանքների հաշվարկում և գնահատում։
Կայուն աճ
Ունենալով ավելի քան 300 բազմապրոֆիլ հաճախորդներ, մեր մասնագետները զինված են փորձառությամբ, ինչը հանգեցնում է ֆինանսական կատարողականության բարձրացմանը և բիզնեսի կայուն աճին
Ռիսկերից խուսափում
Մենք լիովին պատասխանատու ենք մեր գործողությունների համար: Պրոֆիքս Քոնսալթինգը կիսում է Ձեր ֆինանսական ռիսկերը՝ կատարելով Ձեր ֆինանսական կառավարումը
Թափանցիկ գործելաոճ
Մեր մասնագետները մշտապես պատրաստ են մանրամասնելու իրենց գործելաոճը և տրամադրելու Ձեզ հուզող ֆինանսական հարցերի պատասխանները մանրակրկիտ և հեշտ հասանելի ձևով
-
Քանի՞ հարկման ռեժիմ կաՀՀ–ում գործում են երկու հարկման համակարգեր՝ ընդհանուր և հատուկ, իր հերթին հատուկ հարկման համակարգում առկա են երկու հարկման դաշտեր՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերը:
-
Արդյո՞ք կան գործունեության տեսակի սահմանափակումներ հատուկ հարկային ռեժիմներումՀարկման հատուկ համակարգերում՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերում առկա են գործունեության տեսակի սահմանափակումներ և արտոնություններ, օրինակ՝ արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ընկերությունները չեն կարող գործել շրջանառության հարկի հարկման դաշտում, իսկ հանրային սննդի գործունեությամբ զբաղվողները կարող են գործել տվյալ համակարգում առանց հաշվի առնելու այլ սահմանափակումները: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում չեն կարող գործունեություն իրականացնել նշվածները, սակայն չսահմանափակվելով միայն դրանցով՝ խորհրդատվական, մարքեթինգային, թարգմանչական, դիզայներական ծառայություն մատուցողները:
-
Ի՞նչ ծրագրերով են գրանցվում կազմակերպության գործառնություններըԿազմակերպության իրականացված գործառնությունները գրանցվում են ՀՀՄՍ հիման վրա յուրաքանչյուր, իսկ հաշվապահական հաշվառում վարելու համակարգչային ծրագիրը համարվում է օրենսդրության պահանջներին բավարարող, եթե հնարավոր է իրականացնել կրկնակի գրանցում, հնարավոր է վարել անալիտիկ և սինթետիկ հաշվառում, հնարավոր է դրա միջոցով կազմել ֆինանսական հաշվետվություններ (ՀՀ կառավարության N 820-Ն որոշում առ 01.08.2013թ.)
-
Ինչպե՞ս է ձևավորվում հաշվապահական ծառայության արժեքըՀաշվապահական ծառայության արժեքը որոշվում է 3 գործոնից կախված, դրանք են՝ տարեկան շրջանառություն, աշխատողների քանակ, գործառնությունների քանակ։