top of page
Website-23.png

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Թե՛ հայրենական, թե՛ արտասահմանյան բիզնեսները դժվարանում են հասկանալ առևտրային ոլորտում Հայաստանի օրենքները: Profix-ն առաջարկում է իրավաբանական խորհրդատվություն տարբեր ոլորտներում գործող ընկերությունների լայն շրջանակի համար:

financial-consulting-Armenia

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պրոֆիքս Քոնսալթինգը ապահովում է բազմակողմանի և խորացված իրավաբանական ծառայություններ և իրավաբանական խորհրդատվություն։ Մեր մասնագետների բազմաբնագավառ փորձը թույլ է տալիս արդյունավետ կերպով լուծել առկա խնդիրները և ապահովել լավագույն արդյունքներ։
 

 

Մենք մատուցում ենք տարբեր տեսակի և ոլորտների իրավաբանական ծառայություններ՝ համատեղելով հարկային, իրավաբանական և հաշվապահական փորձը։ Վստահելով մեր փորձառու և որակյալ մասնագետներին՝  կխուսափեք ձեռնարկատիրական իրավական ռիսկերից: 

 

​Մեր խորհրդատուները պատրաստ են մատուցել իրավաբանական օգնություն Ձեր բիզնեսին և իրականացնել իրավաբանական ռիսկերի գնահատում։ 

  • Իրավաբանական խորհրդատվություն բիզնեսին,

  • Ընկերությունների գրանցում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում,

  • Բիզնեսի իրավական սպասարկում, գրանցում և պայմանագրերի կազմում,

  • Սնանկության գործընթացների ապահովում,

  • Պետական ու համայնքային մարմինների հետ փոխգործակցություն,

  • Ապրանքանիշերի գրանցում,

  • Մրցակցային իրավունքի պաշտպանություն,

  • Պայմանագրերի կազմում,

  • Աշխատանքային վեճերի գծով խորհրդատվություն,

  • Գրավոր և բանավոր իրավաբանական խորհրդատվություն,

  • Իրավաբանական անվճար խորհրդատվություն և աջակցում։

Կայուն աճ

Ունենալով ավելի քան 300 բազմապրոֆիլ հաճախորդներ, մեր մասնագետները զինված են փորձառությամբ, ինչը հանգեցնում է ֆինանսական կատարողականության բարձրացմանը և բիզնեսի կայուն աճին

Website-20_edited.png

Ռիսկերից խուսափում

Մենք լիովին պատասխանատու ենք մեր գործողությունների համար: Պրոֆիքս Քոնսալթինգը կիսում է Ձեր ֆինանսական ռիսկերը՝ կատարելով Ձեր ֆինանսական կառավարումը

Website-21_edited.png

Թափանցիկ գործելաոճ

Մեր մասնագետները մշտապես պատրաստ են մանրամասնելու իրենց գործելաոճը և տրամադրելու Ձեզ հուզող ֆինանսական հարցերի պատասխանները մանրակրկիտ և հեշտ հասանելի ձևով

Website-22_edited.png
  • Քանի՞ հարկման ռեժիմ կա
    ՀՀ–ում գործում են երկու հարկման համակարգեր՝ ընդհանուր և հատուկ, իր հերթին հատուկ հարկման համակարգում առկա են երկու հարկման դաշտեր՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերը:
  • Արդյո՞ք կան գործունեության տեսակի սահմանափակումներ հատուկ հարկային ռեժիմներում
    Հարկման հատուկ համակարգերում՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերում առկա են գործունեության տեսակի սահմանափակումներ և արտոնություններ, օրինակ՝ արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ընկերությունները չեն կարող գործել շրջանառության հարկի հարկման դաշտում, իսկ հանրային սննդի գործունեությամբ զբաղվողները կարող են գործել տվյալ համակարգում առանց հաշվի առնելու այլ սահմանափակումները: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում չեն կարող գործունեություն իրականացնել նշվածները, սակայն չսահմանափակվելով միայն դրանցով՝ խորհրդատվական, մարքեթինգային, թարգմանչական, դիզայներական ծառայություն մատուցողները:
  • Ի՞նչ ծրագրերով են գրանցվում կազմակերպության գործառնությունները
    Կազմակերպության իրականացված գործառնությունները գրանցվում են ՀՀՄՍ հիման վրա յուրաքանչյուր, իսկ հաշվապահական հաշվառում վարելու համակարգչային ծրագիրը համարվում է օրենսդրության պահանջներին բավարարող, եթե հնարավոր է իրականացնել կրկնակի գրանցում, հնարավոր է վարել անալիտիկ և սինթետիկ հաշվառում, հնարավոր է դրա միջոցով կազմել ֆինանսական հաշվետվություններ (ՀՀ կառավարության N 820-Ն որոշում առ 01.08.2013թ.)
  • Ինչպե՞ս է ձևավորվում հաշվապահական ծառայության արժեքը
    Հաշվապահական ծառայության արժեքը որոշվում է 3 գործոնից կախված, դրանք են՝ տարեկան շրջանառություն, աշխատողների քանակ, գործառնությունների քանակ։
bottom of page