ԿԱԴՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՌ խորհրդատվությունն ուղղված է գործատուի և աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունների փաստագրմանը: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է աշխատավարձի և հաշվարկված հարկերի գծով հարկային հաշվետվություններ պատրաստել, կազմել աշխատողների արձակուրդների ժամանակացույցը, պահպանել անձնակազմի տվյալների գաղտնիությունը օրենսդրությանը համապատասխան:
Մեր թիմը պատրաստ է իրականացնել Ձեր կազմակերպության աշխատակիցների աշխատանքի ընդունելու, պահելու և աշխատանքից ազատելու, աշխատավարձի հաշվարկման և այլ կարևոր գործառույթների աութսորսինգ՝ օրենքով սահմանված կարգով: Մեր մասնագետների՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացությունը ընկերությանը կդարձնի վստահելի գործատու։
-
Աշխատանքային պայմանագրերի կազմում,
-
Օրենսդրությանը համապատասխան փաստաթղթավորում,
-
Աշխատավարձի, աշխատաժամանակի, արձակուրդայինների, պարապուրդի ու անաշխատունակության հաշվառում,
-
Արձակուրդների վերջնահաշվարկի և նպաստների հաշվարկ,
-
Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի, հերթափոխային գրաֆիկների,արձակուրդային գրաֆիկների կազմում,
-
Կադրային փաստաթղթերի ձևակերպում,
-
Կադրերի հաշվառում,
-
Աշխատավարձերի հաշվարկ,
-
Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի կազմում։
Կայուն աճ
Ունենալով ավելի քան 300 բազմապրոֆիլ հաճախորդներ, մեր մասնագետները զինված են փորձառությամբ, ինչը հանգեցնում է ֆինանսական կատարողականության բարձրացմանը և բիզնեսի կայուն աճին
Ռիսկերից խուսափում
Մենք լիովին պատասխանատու ենք մեր գործողությունների համար: Պրոֆիքս Քոնսալթինգը կիսում է Ձեր ֆինանսական ռիսկերը՝ կատարելով Ձեր ֆինանսական կառավարումը
Թափանցիկ գործելաոճ
Մեր մասնագետները մշտապես պատրաստ են մանրամասնելու իրենց գործելաոճը և տրամադրելու Ձեզ հուզող ֆինանսական հարցերի պատասխանները մանրակրկիտ և հեշտ հասանելի ձևով
-
Քանի՞ հարկման ռեժիմ կաՀՀ–ում գործում են երկու հարկման համակարգեր՝ ընդհանուր և հատուկ, իր հերթին հատուկ հարկման համակարգում առկա են երկու հարկման դաշտեր՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերը:
-
Արդյո՞ք կան գործունեության տեսակի սահմանափակումներ հատուկ հարկային ռեժիմներումՀարկման հատուկ համակարգերում՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման դաշտերում առկա են գործունեության տեսակի սահմանափակումներ և արտոնություններ, օրինակ՝ արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ընկերությունները չեն կարող գործել շրջանառության հարկի հարկման դաշտում, իսկ հանրային սննդի գործունեությամբ զբաղվողները կարող են գործել տվյալ համակարգում առանց հաշվի առնելու այլ սահմանափակումները: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում չեն կարող գործունեություն իրականացնել նշվածները, սակայն չսահմանափակվելով միայն դրանցով՝ խորհրդատվական, մարքեթինգային, թարգմանչական, դիզայներական ծառայություն մատուցողները:
-
Ի՞նչ ծրագրերով են գրանցվում կազմակերպության գործառնություններըԿազմակերպության իրականացված գործառնությունները գրանցվում են ՀՀՄՍ հիման վրա յուրաքանչյուր, իսկ հաշվապահական հաշվառում վարելու համակարգչային ծրագիրը համարվում է օրենսդրության պահանջներին բավարարող, եթե հնարավոր է իրականացնել կրկնակի գրանցում, հնարավոր է վարել անալիտիկ և սինթետիկ հաշվառում, հնարավոր է դրա միջոցով կազմել ֆինանսական հաշվետվություններ (ՀՀ կառավարության N 820-Ն որոշում առ 01.08.2013թ.)
-
Ինչպե՞ս է ձևավորվում հաշվապահական ծառայության արժեքըՀաշվապահական ծառայության արժեքը որոշվում է 3 գործոնից կախված, դրանք են՝ տարեկան շրջանառություն, աշխատողների քանակ, գործառնությունների քանակ։