top of page
Search
  • Profix Consulting

Բիզնես խորհրդատվություն։ Ինչպե՞ս ընտրել խորհրդատվական ընկերություն


բիզնես խորհրդատվություն

Իրենց գործունեության բոլոր ոլորտներում կազմակերպությունները հաճախակի փոփոխությունների են հանդիպում: Շատ ընկերություններ գիտեն, որ իրենց գործունեությունը պետք է օպտիմալացվի, բայց նրանք հաճախ վստահ չեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն: Այսպիսով, իրավասու բիզնես խորհրդատվություն կիրառելը լավագույն միջոցն է: Խորհրդատուները կարող են գործառնական գնահատումներ և վերլուծություններ տրամադրել ընկերությունների լայն շրջանակի համար՝ օգնելու հաճախորդներին կառավարել բիզնեսի առկա խոչընդոտները կամ կանխատեսել բիզնեսի արդյունավետությունը սահմանափակող հնարավոր սպառնալիքները։

Ըստ Market Data Forecast-ի՝ կանխատեսվում է, որ բիզնեսի կառավարման խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկան մինչև 2026 թվականը կհասնի մինչև 1244,36 միլիարդ դոլարի՝ գրանցելով 4,3% տարեկան աճ: Շուկայի աճի հիմնական շարժիչ ուժը մրցակիցներից առաջ անցնելու կամքն է: Քանի որ մրցակցային միջավայրը մշտապես զարգանում է, ձեռնարկությունները փորձում են կրճատել ծախսերը և բարելավել բիզնեսի գործունեությունը` կիրառելով բիզնես խորհրդատվություն: Շուկայական գալիք փոփոխություններին համահունչ լինելու և եկամտի մշտական ​​աղբյուրը պահպանելու համար անհրաժեշտ է գտնել բիզնեսի արդյունավետությանը նպաստող խորհրդատվական ծառայություններ:


Ի՞նչ է բիզնես խորհրդատվությունը

Ընկերությունները, որոնք կարիք ունեն կառավարման, ռազմավարության կամ գործառնական հարցերում մասնագետների ուղղորդման, հաճախ դիտարկում են բիզնես խորհրդատվությունը որպես հարցի լուծում։Այն պարզեցնում և բարելավում է ընկերության հիմնական ընթացակարգերը՝ պատրաստելով կամ հարմարեցնելով դրանք շուկայի պահանջներին՝ ուղղորդելով ընկերությունը դեպի բիզնես արդյունավետություն:

Բիզնես խորհրդատուները սովորաբար աշխատում են ընկերության կամ կազմակերպության կողմից՝ օգնելու նրանց հաջողության հասնել իրենց գործունեության մեջ: բիզնես խորհրդատվությունը առաջնային է գնահատելու ընկերության վիճակը, ընդգծելու հնարավոր սպառնալիքներն ու խնդիրները և գտնելու այնպիսի լուծում, որը առավելագույնի կհասցնի բիզնեսի արդյունավետությունը:

Ի՞նչ առավելություններ ունի բիզնես խորհրդատվությունը Խորհրդատվության դիմելու հիմնական առավելությունն այն է, որ նրանք ունեն բավականաչափ փորձ՝ ձևավորված մի շարք ոլորտների հետ աշխատելու արդյունքում և կարողանում են ընկերությունը տեսնել արտաքին աչքով և օբյեկտիվ կերպով:

Օբյեկտիվություն

Բիզնես խորհրդատուները ընկերությունը դիտարկում են արտաքին տեսանկյունից, մինչդեռ բիզնեսի սեփականատերերը կենտրոնացած են ներքին գործընթացների վրա և դժվարանում են ըմբռնել ընկերության գործունեության իրական և մեծ պատկերը՝ բացերը վերհանելու համար, ինչն էլ խոչընդոտում է բիզնեսի արդյունավետությունը:

Փորձառություն

Բիզնես խորհրդատուներն ունեն մեծ պորտֆոլիո, ներառյալ տնտեսական ոլորտների տարբեր շրջանակներ, ինչը նրանց տալիս է արժեքավոր պատկերացումներ այն մասին, թե ինչպես կառավարել ընթացակարգերը և որոնք են շուկային համապատասխանելու քայլերը:

Պրոֆեսիոնալիզմ

Հաջորդ ամենադժվար մասը իրատեսական ռազմավարական պլանի մշակումն է: Բիզնես խորհրդատվությունը կարող է օգնել իրատեսական նպատակների մշակման և դրանց իրականացման ընթացքում: Նրանց մոտեցումն ավելի ակտիվ է, քանի որ նրանք ծանոթ են ռազմավարական ծրագրերի հավանական մարտահրավերներին:

Պրոակտիվություն

Ձեռնարկատերերի ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը բիզնեսի ցավոտ կետերը տեսնելու դժվարությունն է, մինչդեռ բիզնես խորհրդատուները լայն պատկերացում ունեն դրանք արագ կերպով բացահայտելու և մարտահրավերները հաղթահարելու համար գործողությունների ծրագրեր մշակելու հարցում:

Ծախսերի կրճատում

Բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու առաջնային պայմանը ծախսերի ճշգրիտ կառավարումն է․ խորհրդատուները կարող են որոշել և օպտիմալացնել գործառնական և սպասարկման ծախսերը՝ կրճատելով ավելորդ ծախսերը, որը հնարավորություն է տալիս չշեղվել նախօրոք սահմանված բյուջեից:

Բացի այս առավելություններից, բիզնեսները պետք է քայլեն նույն ռիթմով իրենց մրցակիցների հետ, և այստեղ բիզնես խորհրդատվությունը նշանակալի մեծ դեր ունի, քանի որ բիզնես խորհրդատուները հստակ գիտեն շուկայի միտումները, ծանոթ են թիրախային շուկաներին և քաջատեղյակ են տարբեր ոլորտների կողմից կիրառվող տեխնոլոգիաներին:

խորհրդատվություն

4 խորհուրդ խորհրդատվական ծառայություններ ընտրելիս

Նախևառաջ պետք է հաշվի առնել Ձեր բիզնեսի առանձնահատկությունները, բյուջեն, որը պատրաստվում եք հատկացնել բիզնես խորհրդատվություն մատուցող ընկերություններին ծառայությունների համար, բիզնեսի վիճակը․ նորաստեղծ թե կայացած ընկերություն է, ինչպես նաև, թե արդյոք տվյալ խորհրդատվական ընկերությունն ունի Ձեր գործունեության ոլորտի հետ աշխատելու փորձ: Դուք պետք է վստահ լինեք, որ նրանք լավ են հասկանում Ձեր կարիքները, և կարողանում են հեշտությամբ վերհանել հնարավոր խնդիրները, որոնք կարող են ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ խլել:

Խորհրդատվական ընկերություն ընտրելիս պետք է հետևել ներքևում թվարկված քայլերին․

Որոշեք ծառայության շրջանակը

Խորհրդատվական ընկերություն ընտրելիս առաջնային քայլն այն ծառայությունների շրջանակը պարզելն է, որոնց շուրջ անհրաժեշտություն եք զգում խորհրդատվական ընկերությունների ներգրավմանը: Որոշեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունների ոլորտը, օրինակ՝ Դուք պատրաստվում եք խորհրդատու վարձել բիզնես պլանի կազմման կամ մարքեթինգային ռազմավարության մշակման համար, կամ պարզապես ցանկանում եք գրավել ներդրողների ուշադրությունը Ձեր ընկերության վրա, կամ գուցե ցանկանում եք կիրառել բիզնես խորհրդատվությունը որպես արդյունավետության բարձրացման միջոց: Այս կարիքների հստակեցումը կօգնի հասկանալ Ձեր կողմից պահանջվող հմտությունները, իրավասությունները և մասնագիտությունները, որոնք ակնկալում եք խորհրդատվական ընկերություններից։

Ըստ IVY EXEC-ի, 2022 թվականին խորհրդատվական ընկերությունների ամենաշատ պահանջարկ ունեցող ոլորտներն են կիբերանվտանգության, տվյալների գիտության, ծրագրային ապահովման մշակման, ռիսկերի կառավարման և փոփոխությունների կառավարման ոլորտները։

Ընտրեք խորհրդատվական ընկերության տեսակը

Որոշեք, թե ինչ տեսակի խորհրդատվական ընկերությունն եք նախընտրում` մեծ թե փոքր, ընդհանուր թե մասնագիտացված: Ընդհանրապես, խոշոր խորհրդատվական ընկերությունները տրամադրում են ծառայությունների լայն շրջանակ և ունեն հսկայական պորտֆոլիո, առավելությունն այն է, որ նրանք արդեն գիտեն շուկայի հնարավոր մարտահրավերները, սովորաբար ունեն ավելի մեծ ռեսուրսներ և փորձ՝ իրենց չափերի շնորհիվ:

Այնուամենայնիվ, մասնագիտացված բիզնես խորհրդատվություն կարող է ավելի հարմար լինել կոնկրետ նախագծի կամ ոլորտի համար, քանի որ նրանք ունեն ավելի ուժեղ հմտություններ և ավելի մեծ փորձ նիշային ոլորտում:

Որոշեք խորհրդատվական ընկերությունների համապատասխանությունը

Քանի որ արդեն պարզել եք Ձեզ անհրաժեշտ ծառայությունների շրջանակը, Դուք պետք է ստուգեք բիզնեսի արդյունավետության խորհրդատվական ծառայություններ առաջարկող ընկերությունների պրոֆիլները և տեսնեք, թե արդյոք Ձեր կարիքները համապատասխանում են իրենց փորձին և իրավասություններին: Բացահայտեք նրանց պորտֆելը՝ ինչ շուկաներ է ներառում, կարող եք պահանջել նաև իրենց կողմից իրականացված նախագծերը, որպեսզի տեսնեք, թե որ ոլորտներն է ներառում իրենց պորտֆոլիոն:

Եթե ձեր նախագիծը նիշային է, ապա մասնագիտացված ընկերությունները ճիշտ ընտրություն կլինեն Ձեզ համար: Իսկ եթե մտադիր եք մուտք գործել միջազգային շուկա, ապա պետք է դիմել խոշոր խորհրդատվական ընկերությունները, որոնք ավելի մեծ փորձ ունեն միջազգային նախագծերում:

Ծանոթացեք ընկերության մեթոդաբանությանը

Շատ կարևոր է հասկանալ նրանց կողմից կիրառվող ռազմավարությունները և հաղորդակցության ուղիները, որոնք օգտագործվում են հաճախորդների հետ կոմմունիկացիայի ընթացքում: Բիզնես արդյունավետության հասնելու համար կարևոր է ունենալ ճկուն հաղորդակցման համակարգ խորհրդատուների հետ, անմիջական աջակցություն ստանալ և ունենալ ուղիղ կապ անհրաժեշտ հարցերի քննարկման համար։ Պետք է ծանոթանալ այն մեթոդներին, որոնք նրանք օգտագործում են նախագծերում և՝ ինչ միջոցներ են օգտագործում լուծումներ տալու համար: Ինչպես նաև, կարևոր է ուսումնասիրել ծրագրի ղեկավարի, նախագծի պատասխանատուների մասնագիտական հմտությունները։


Բիզնես խորհրդատվական գրքեր

Մենք առանձնացրել ենք 5 գիրք, որոնք կօգնեն ավելի պրոֆեսիոնալ կերպով ընտրել բիզնես խորհրդատուին, ինչպես նաև բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը։

Այս գիրքը տրամադրում է մշտապես արդի պատկերացումներ խնդիրների լուծման մեթոդաբանության մասին և մանրամասն ներածություն, թե ինչպես է աշխատում McKinsey խորհրդատվական ընկերությունը, ինչպես նաև պատմում է խորհրդատուների իրական աշխատանքի պատկերի մասին:

Այս գիրքը հաճախորդների հետ երկարաժամկետ կապեր ստեղծելու արժեքի մասին է և ցույց է տալիս վստահության և արդյունավետ խորհուրդներ տալու միջև կապը: Այն ուղղված է վստահության բարձրացման մեթոդներին և հաճախորդների կարևորությանը։

Այստեղ հեղինակը ընթերցողներին տալիս է հստակ պատկերացում, թե ինչ պետք է ակնկալել ընթացիկ հարցազրույցի ժամանակ, ինչ են փնտրում հարցազրուցավարները և ինչպես հաջողությամբ ավարտել հարցազրույցը:

Այն Ձեզ օգտակար խորհուրդներ կտա, թե ինչպես ավելի լավ հարցեր տալ, խորհուրդներ, թե ինչպես վարվել դժվար հաճախորդների հետ, և ընդլայնված առաջարկություններ խորհրդատվության իրականացման ավելի գրավիչ մեթոդների վերաբերյալ: Այստեղ ներկայացվում է նաև ներքին և արտաքին խորհրդատուների հիմնական տարբերությունները:

Իթան Ռասիելն այժմ ընթերցողներին առաջարկում է The McKinsey Mind-ը, նոր ձեռնարկ՝ McKinsey-ի գաղափարներն ու մեթոդները գործնականում կիրառելու մասին: Այն մանրամասնում է, քայլ առ քայլ, թե ինչպես կիրառել McKinsey-ի մեթոդները, տեխնիկան և ռազմավարությունը՝ լուծելու մի շարք հիմնարար բիզնես խնդիրներ և բարձրացնելու ցանկացած ձեռնարկության շահութաբերությունը:

 

Պրոֆիքս Քոնսալթինգի փորձառու խորհրդատուները պատրաստ են տրամադրել խորհրդատվություն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են հաշվապահական հաշվառում, մաքսային և հարկային խորհրդատվություն, բիզնես խորհրդատվություն և շուկայի ուսումնասիրություն, իրավաբանական խորհրդատվություն և այլն։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ պարզապես սեղմելով հղմանը։


76 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page