Տարեկան արձակուրդն աշխատողին տալիս է աշխատանքից ազատ ժամանակ, մինչդեռ վարձատրվում է գործատուի կողմից: Ամենամյա արձակուրդի ընթացքում աշխատողի համար հանգստի ժամանակ աշխատելու պարտավորություն չկա:
Շատ երկրների համար արձակուրդի այլ տեսակները ներառում են մայրության արձակուրդը, հայրության արձակուրդը, հիվանդության արձակուրդը կամ կորստի արձակուրդը: Ամենամյա արձակուրդի օրերի թիվը գրանցվում է աշխատանքային պայմանագրում և արձակուրդի հաշվարկն իրականացվում է համապատասխան տվյալ երկրի օրենսդրության։
Ըստ Global.ppl-ի հնգօրյա աշխատանքային օրացույցի դեպքում ամենաերկար ամենամյա արձակուրդի իրավունք ունեն (արձակուրդի հաշվարկում չեն ներառվում արձակուրդի ընթացքում հանգստյան օրերը, բացառությամբ պաշտոնական տոների) Ուկրաինան, Չեխիան և Լիտվան: Եթե ձեզ հետաքրքրում է աշխատանքային օրենսգիրքը կամ ցանկանում եք մասնագիտանալ կադրային հաշվապահության մեջ, կարող եք գրանցվել Profix Consulting-ի կողմից կազմակերպվող կադրային գործ դասընթացին։
Ինչպե՞ս են տարբեր երկրներում կազմակերպվում ամենամյա արձակուրդները
Հայաստանում ամենամյա արձակուրդի հաշվարկը հիմնված է աշխատանքային շաբաթվա վրա։ Եթե աշխատողը աշխատում է շաբաթական հինգ օր, ապա նա իրավունք կունենա 20 օր տարեկան արձակուրդի, իսկ 6 աշխատանքային օրվա դեպքում ունի 24 օր արձակուրդի հնարավորություն։ Այժմ ուսումնասիրենք այլ երկրների մոտեցումը արձակուրդի հաշվարկին։
ԱՄՆ
ԱՄՆ-ում դաշնային աշխատողների համար տարեկան արձակուրդի իրավունք է հաշվարկվում՝ կախված նրանից, թե որքան ժամանակ է անհատն աշխատել կազմակերպությունում և ինչպիսի զբաղվածություն ունի: Օրինակ՝ 3 տարուց պակաս աշխատանքային ստաժ ունեցող լրիվ դրույքով աշխատողները յուրաքանչյուր վարձատրության ժամանակաշրջանի համար ստանում է 4 ժամ արձակուրդի հնարավորություն։ 3-15 տարվա դեպքում՝ 6, իսկ 15-ից ավելի դեպքում 8 ժամ։
Միացյալ Նահանգներում ամենամյա արձակուրդի հաշվարկը ստանդարտ 3 շաբաթ է, սակայն ընդհանուր կանոնադրական պահանջ չկա։
Մեծ Բրիտանիա
Միացյալ Թագավորության աշխատանքային օրենսդրության համաձայն՝ աշխատողները տարեկան 28 օր վճարովի արձակուրդի իրավունք ունեն, որից 8 օրը համարվում է ազգային/պետական օրեր։
Արձակուրդի հաշվարկը տեղի է ունենում «արձակուրդի տարի» սահմանելով, որն այն ժամանակն է, երբ աշխատողը կարող է օգտվել դրանից։ Եթե աշխատողը սկսում է աշխատանքն արձակուրդի տարվա ընթացքում կես մասով, ապա այդ ժամանակահատվածի համար նա իրավունք կունենա արձակուրդի մի մասի:
Աշխատանքային պայմանագրում կնշվի, թե արդյոք աշխատողը կարող է տարեկան արձակուրդ տեղափոխել հաջորդ արձակուրդային տարի, և եթե այո, ապա քանի օր է թույլատրվում: Եթե աշխատողը որոշակի ժամանակահատվածում տարեկան արձակուրդ է ստանում, այնուհետև լքում է կազմակերպությունը վճարվում է չօգտագործած աշխատանքային օրերի համար։
Ավստրալիա
Ավստրալիայում լրիվ դրույքով և կես դրույքով աշխատողներն իրավունք ունեն 4 շաբաթ տարեկան արձակուրդի, որը հաշվարկվում է նրանց աշխատանքի ժամերի հիման վրա: Հերթափոխով աշխատողներին թույլատրվում է մինչև 5 շաբաթ տարեկան արձակուրդ:
Ամենամյա արձակուրդը սկսվում է կուտակվել աշխատողի պաշտոնը ստանձնելու առաջին օրվանից և շարունակվում է տարիների ընթացքում: Արձակուրդի հաշվարկը չի կարող կատարվել չվճարվող հիվանդության արձակուրդի, ծնողական արձակուրդի կամ տարեկան չվճարվող արձակուրդի ժամանակաշրջանների համար:
Իսպանիա
Իսպանիայում աշխատողները տարեկան նվազագույնը 23 օր վճարովի արձակուրդի իրավունք ունեն, սակայն 25 օրը ստանդարտ է: Արձակուրդի օրերը համամասնվում են առաջին տարվա ընթացքում, իսկ նույն ընկերությունում աշխատելու երկրորդ տարին աշխատողն իրավունք ունի ստանալու աշխատանքային պայմանագրով նախատեսված ամենամյա արձակուրդի քանակը: Աշխատակիցները կարող են ընտրել իրենց արձակուրդը տարվա տարբեր ժամանակներում, կամ վերցնել ամբողջը միանգամից:
Հայաստան
Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի հաշվարկը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում սահմանում է 20, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։
Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Այս դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` 6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:
Ինչպե՞ս է իրականացվում ամենամյա արձակուրդի հաշվարկը
Ամենամյա արձակուրդը հաշվարկվում է միջին աշխատավարձով, որն իր հերթին հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի, իսկ վեցօրյայի դեպքում բաժանելով 25-ի:
Միջին ամսական աշխատավարձի չափը որոշելու համար վերցնում ենք այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը և բաժանում 12-ի։
Այս 12 ամիսների մեջ չեն ներառվում ժամանակավոր անաշխատունակության, պարապուրդում, արձակուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները։
Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Վարձու աշխատողներին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց հղիության և ծննդաբերության արձակուրդը տրվում է՝
140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):
155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)` բարդ ծննդաբերության դեպքում:
180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30.4-ի և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով: Մայրության նպաստը հաշվարկվում է համաձայն ժամանակավոր անաշխատունակության եվ մայրության նպաստների մասին օրենքի։
Մայրության արձակուրդը այլ երկրներում համաձայն Oyster-ի կողմից հրապարակված նյութի։
Կանադա | 16 շաբաթ |
Գերմանիա | 14 շաբաթ |
Հնդկաստան | 26 շաբաթ |
Ֆրանսիա | 16 շաբաթ |
Շվեդիա | 12․9 շաբաթ |
Իտալիա | 21․7 շաբաթ |
Մեքսիկա | 12 շաբաթ |
Նորվեգիա | 13 շաբաթ |
Ավստրալիս | 18 շաբաթ |
Profix Consulting-ի կողմից իրականացվող կադրային գործ դասընթացի ընթացքում մանրամասն ներկայացվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսվող կարգավորումները, իսկ առավել հաճախակի կիրառվող հոդվածները ուսումնասիրվում են գործնական աշխատանքների միջոցով, այնպես որ կարող եք տիրապետել լրիվ նոր մասնագիտության՝ մասնակցելով մեր դասընթացին։
Comments